Շատ «հակահեղափոխական» տնտեսություն ունենք, ոչ միայն չի զարգանում, այլև ցուցանիշների անկում է գրանցում
«Իրատեսը» գրում է. Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական հայտարարություններն ու տնտեսական տեմպերն իրար թշնամի են դարձել։ Քաղաքական հայտարարություններով «ծեփում են պատերին», «փռում ասֆալտին», բայց տնտեսությունը տեղից չի շարժվում։
Շատ «հակահեղափոխական» տնտեսություն ունենք, ոչ միայն չի զարգանում, այլև ցուցանիշների անկում է գրանցում։ Տնտեսագետներն արդեն մի քանի ամիս է գուժում են, նույնիսկ «անվստահելի» վիճծառայությունն է ասում, որ վիճակն այն չէ, բայց ո՞վ է լսողը։
Դեռ քաղաքական դասավորումների ժամն է, տնտեսությունը կսպասի։ Ու տնտեսության հետ բոլորն անտրտունջ սպասում են «լուսավոր ու պայծառ ապագային» (սա ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի որակումն է մեր այն դիտարկմանը, թե այսպիսի տնտեսությամբ ու՞ր ենք գնում)։ Իսկ կառավարության տնտեսագետներն ու ոլորտի պատասխանատուները վարչապետի քաղաքական հայտարարությունների «թռիչքաձև ճախրանքի» հետևից չեն հասնում։ Անգամ կառավարության հազար տարվա տնտեսական քաղաքականության հենասյուներից մեկը՝ Ատոմ Ջանջուղազյանը, այդ քաղաքական հայտարարություններից գլուխ չի հանում։ 2019-ի բյուջեն երկուշաբթի խորհրդարանականների քննարկմանն է ներկայացվելու։
Սա հեղափոխական բյուջե չէ, ավելին, մեծ կասկած կա, որ այն այս տարի կհաստատվի։ Մանրամասները՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...