Առանձնատուն, հողամաս ու... նվազած դրամական միջոցներ. ԳՆ աշխատակազմի ղեկավարի հայտարարագիրը
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Մուշեղ Մանասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Մ. Մանասյանը հայտարարագրել է առանձնատուն եւ հողամաս: ԳՆ աշխատակազմի նորանշանակ ղեկավարը շարժական գույք չի հայտարարագրել: Եկամուտների հանրագումարը կազմել է 2 467 355 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձից:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 8 մլն ՀՀ դրամ:
Նշենք, որ Մ. Մանասյանը գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել 2018թ. օգոստոսին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնը: Նշենք, որ ի տարբերություն նշված հայտարարագրի, Կոտայքի մարզպետի տեղակալի՝ 2018թ. պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում նրա դրամական միջոցներն ավելի շատ են եղել: Ըստ հունիսին ներկայացրած հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները կազմել են 9 մլն ՀՀ դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...