Ադրբեջանցու ԴՆԹ թեստը ցույց է տվել 5,5 տոկոս հայկական եւ զրո՝ ադրբեջանական գեներ
Ռուսական НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Անձնական կոդ» հեռուստանախագծի ժամանակ, որի ընթացքում հաղորդման հերոսների գենետիկ անալիզ է իրականացվում եւ պարզվում է նրանց ծագումը, ադրբեջանցի Օրհան Մուստաֆաեւը պարզել է, որ իր երակներում 5,5% հայկական արյուն է հոսում։
Ավելին, պարզվել է, որ նրա արյան մեջ ընդհանրապես բացակայում է ադրբեջանական գենը։
ԴՆԹ վերլուծությունը ցույց է տվել, որ նա ծագումով Միջերկրական ծովի արեւելյան հատվածից է (Լիբանան, Սիրիա, Կիպրոս) եւ Մերձավոր Արեւելքից։
Օրհան Մուստաֆաեւը ի սկզբանե դիմել էր հեռուստանախագծի կազմակերպիչներին, որպեսզի պարզեր, ով է ինքն իրականում՝ ռու՞ս, թե՝ ադրբեջանցի։ Սակայն գենետիկ անալիզի արդյունքները անսպասել էին նրա համար։
«Ու՞ր են ընդհանրապես իմ արյան մեջ ադրբեջանական արմատները։ Ահա թե ինչ է ինձ հետաքրքրում։ Դրանք չկան։ Այսինքն ես ադրբեջանցի եմ 0%-ով։ Ես ամբողջ կյանքս ինձ ադրբեջանցի եմ համարել»,– իր զարմանքն է հայտնել Օրհանը Մուստաֆաեւը։
Մուստաֆաեւների ընտանիքը Ռուսաստան է տեղափոխվել Ադրբեջանից եւ արդեն երկար տարիներ ապրում է Ռուսաստանում։
Մուստաֆաեւի մասին պատմող տեսանյութը՝ 36.45 րոպեից


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում