Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում ծեծկռտուք է տեղի ունեցել ոստիկանների և հոգևորականների միջև (տեսանյութ)
Իսրայելացի ոստիկանները Երուսաղեմի Տիրոջ դամբարանի տաճարի մուտքի մոտ կռվի են բռնվել քրիստոնյա հոգևորականների խմբի հետ և ձերբակալել նրանցից մեկին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ծեծկռտուքի երկու կողմին:
Իրավապահ մարմինների վարկածով՝ Սուրբ Հարության տաճարի մոտ տեղի ունեցած հակամարտությունը ծագել է, երբ ղպտի հոգևորականները թույլ չեն տվել Իսրայելի հնությունների վարչության ներկայացուցիչներին մուտք գործել տաճարի՝ իրենց պատկանող տարածք այնտեղ շտապ վերանորոգման աշխատանքներ անելու համար:
«Քանի որ նրանք չեն ենթարկվել ոստիկանության հրահանգներին, նրանց տարհանելու հրաման է տրվել: Նրանցից մեկին ոստիկաններն ստիպված են եղել ձերբակալել: Նա կոպտորեն խախտել է հասարակական կարգը և նույնիսկ փորձել է հարձակում գործել աշխատակցի վրա», - հայտնել են իրավապահ մարմիններից:
Հույն ուղղափառ եկեղեցու Թեոդոսիոս արքեպիսկոպոսը սոցցանցում լուսանկար և տեսանյութ է հրապարակել ձերբակալությունից, որոնցում երևում է, թե ինչպես են ոստիկանները ձեռնաշղթաներ հագցնում հոգևորականին և տանում նրան:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...