Ալեգրովան 14 մլն ռուբլի կստանա չկառուցված առանձնատան համար
Մոսկվայի Նիկուլինի շրջանային դատարանը որոշել է բավարարել հայտնի էստրադային երգչուհի Իրինա Ալեգրովայի հայցն ու 14 մլն ռուբլի գանձել շինարարական գործունեությամբ զբաղված Վլադիմիր Դենիսովի այրուց՝ Նատալյա Դենիսովայից:
Ինչպես գրում է lenta.ru-ն, տարիներ առաջ Ալեգրովան պայմանավորվածություն է ձեռք բերել Դենիսովի հետ Նոր Մոսկվայում անշարժ գույքի կառուցման վերաբերյալ, սակայն տունը, որի համար երգչուհին վճարել էր, այդպես էլ չի կառուցվել:
2014 թվականին, երբ Ալեգրովան որոշել է նոր տուն կառուցել, նա 10 մլն ռուբլի է վճարել Դենիսովին ու պայմանավորվածության եկել վերջինիս հետ: Մինչդեռ ժամանակի հետ խոստացված շինությունն այդպես էլ չի կառուցվել, իսկ ավելի ուշ երգչուհին իմացել է, որ Դենիսովը մահացել է:
Քանի որ մահացածի ֆինանսական բոլոր պարտավորություններն անցել են նրա այրուն՝ Ալեգրովան դատարանի միջոցով հենց նրանից էլ փորձել է հետ ստանալ գումարը: Վճարված 10 մլն ռուբլուն գումարվել են նաև անցած տարիներին կուտակված տոկոսները: Արդյունքում Դենիսովայի ընդհանուր պարտքն Ալեգրովային կազմել է 14 մլն ռուբլի: Այժմ կնոջ ունեցվածքի վրա կալանք է դրված:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում