Հայտնի է աշխարհում հագուստի ամենից պահանջված բրենդը
Իտալական Off-White բրենդը համարվել է հագուստի ամենից մեծ պահանջարկ ունեցող բրենդը։ Այս մասին գրում է Independent–ը։ Նորաձևության արդյունաբերության մեջ սպառողական վարքի վերլուծությամբ զբաղվող մասնագետները վերլուծել են Google-ում, սոցցանցերում և առցանց խանութներում օգտատերերի որոնման հարցումները։
Ստացված տվյալների հիման վրա նրանք եզրակացրել են, որ աֆրոամերիկացի դիզայներ Վիրջիլա Աբլոյի Off-White բրենդն աշխարհում ամենից պահանջվածն է՝ առաջ անցնելով Gucci, Balenciaga, Prada և Burberry բրենդերից։ Շատ հայտնիներ են դարձել Off-White-ի երկրպագուները։ Նրանց թվում են սուպերմոդել Բելա Հադիդը, երգչուհի Ռիհաննան և Բեյոնսեն։
Մարտին ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տունը Վիրջիլա Աբլոյին տղամարդկանց հագուստի ուղղության ղեկավար է նշանակել։
Վիրջիլա Աբլոն դիզայներ է, նկարիչ, ճարտարապետ և ինժեներ, նա Իլինոյսի նահանգից է։ Սովորել է Վիսկոնսինի համալսարանում և ճարտարապետի դիպլոմ է ստացել Իլինոյսի Տեխնոլոգիական ինստիտուտում։ Համագործակցել է Fendi նորաձևության տան և այլ բրենդերի հետ։ Off-White բրենդը նա հիմնել է 2012 թվականին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում