ԱԺ ընտրությունների օրը դեկտեմբերի 9-ից կարող է տեղափոխվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում տեսակետ կա, որ ԸՕ-ի տապալումը տեղի ունեցավ, քանի որ իրենք զբաղված էին վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելու, ԱԺ արտահերթ նիստ հրավիրել-չհրավիրելու, քվորումի խնդիրներով։ Վարչապետի թեկնածու առաջադրելու նիստը տեղի է ունենալու այսօր՝ իրավունքի ուժով, ու քանի որ այսօր նաեւ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրն է, նիստը կլինի երեկոյան՝ ժամը 18-ից հետո։ Իսկ ԸՕ նախագիծը կառավարության նախաձեռնությամբ ԱԺ կարող է ներկայացվել բազմակի անգամ։
«Մենք ունենք ժամկետի խնդիր․ եթե նախագիծն ԱԺ չբերվի այս հինգշաբթի կամ ուրբաթ, ապա ընտրությունների օրը եւս՝ Փաշինյանի արձանագրած դեկտեմբերի 9-ից կտեղափոխվի այլ օր։ Բայց մենք պատրաստ ենք նաեւ հին ԸՕ-ով ընտրությունների գնալ»,- ասաց «ՔՊ» ներկայացուցիչը։
ՀՀԿ-ն տրամադրված է դեմ քվեարկել նաեւ երկրորդ անգամ։ «Իսկ եթե որոշեն կրկին ժողովրդին պառլամենտի մոտ հավաքել, ապա դա ընտրությունների լեգիտիմության խնդիրը կառաջացնի, մանավանդ որ ԸՕ-ի շուրջ չկա նաեւ Վենետիկի պահանջած լայն կոնսենսուսը»։ Բայց նոր օրենսգիրքն անցկացնելու համար ընդամենը 7 ձայն է պակասում, ինչը, կարծում ենք, երկուշաբթի հրավիրվելիք նիստին կապահովեն։ Թեեւ դա եւս քաղաքական կոնսենսուսի խնդիրը չի լուծի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...