Ֆուտբոլի հայ տեսուչներն ու մրցավարները նշանակումներ են ստացել Եվրոպայում
Հայ տեսուչներն ու մրցավարները ստացել են մի շարք նշանակումներ Եվրոպայում, գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
ՀՖՖ Մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Եվրոպայի Մ17 առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբի մրցաշարի մրցավարների տեսուչ։
Մրցաշարը, որին կմասնակցեն Լեհաստանի, Լյուքսեմբուրգի, Ֆինլանդիայի ու Ֆրանսիայի Մ17 հավաքականները, կանցկացվի Լեհաստանում՝ հոկտեմբերի 25-ից 31-ը։
ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպա Լիգայի F խմբի «Միլան» (Իտալիա)-«Ռեալ Բետիս» (Իսպանիա) հանդիպման մրցավարների տեսուչ:
ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական լիգայի (UEFA Youth League) ներքին առաջնությունների չեմպիոնների ուղու (Domestic champions path) «Իլլես Ակադեմիա» (Հունգարիա)-«Մինսկ» (Բելառուս) հանդիպումը կսկասարկի մրցավարական անձնակազմը Հայաստանից։
Գլխավոր մրցավարն է Սուրեն Բալիյանը, օգնականները՝ Վանիկ Սիմոնյանը և Մեսրոպ Ղազարյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը