Պորտուգալիայում 152 մլն տարվա վաղեմության կոկորդիլոսի ձու են հայտնաբերել
Կոկորդիլոսի՝ գիտությանը հայտնի ամենահին ձվերն են հայտնաբերվել արեւմտյան Պորտուգալիայի ժայռերում։ Դրանք այնքան լավ են պահպանվել , որ կարող են գիտնականներին օգնել պատկերացում կազմել 152 մլն տարի առաջ ապրող էգ կոկորդիլոսի մասին, որին պատկանում են այդ ձվերը, հայտնում է BBC–ն։
Կոկորդիլոսները հայտնվել են մեր մոլորակում մոտ 200 մլն տարի առաջ ու այն ժամանակ նրանց հարեւանները առաջին դինոզավրներն են եղել։
Ձվերը պատկանում են կոկորդիլոսների ամենամոտ ազգակիցների՝ կրոկոդիլոմորֆների ներկայացուցիչներին։ Կոկորդիլոսների անվնաս ձվեր հայտնաբերելը հազվադեպ երեւույթ է , հիմնականում դրանք արդեն կոտրված վիճակում են գտնում։
Գիտնականների խոսքով այդ ձվերը շատ նման են ժամանակակից կոկորդիլոսների ձվերին, այսինքն այդ սողունները 150 մլն տարում այդքան էլ չեն փոխվել։
Հանելուկ է մնում, թե ինչպես էին կոկորդիլոսների ձվերը հայտնվել դինոզավրների բնի մեջ։ Ըստ երեւույթին այն ժամանակ սննդային շղթայի վերեւում խոշոր դինոզավրներն են եղել , այլ ոչ թե կոկորդիլոսները։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում