Քննիչների շրջանում դժգոհությունները խորանում են
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժամանակին շատ էր քննարկվում դատական համակարգում ծանրաբեռնվածության անհամաչափության խնդիրը: Որոշակի փոփոխությունների արդյունքում մեծամասամբ այդ հարցը կարգավորելու փորձեր արվել են:
Հիմա, մեր հավաստի տեղեկություններով, այդպիսի վիճակ է ՀՀ քննչական կոմիտեում, ավելի ստույգ՝ վերջինիս ստորաբաժանումներում:
«Փաստի» ունեցած տվյալներով, օրինակ, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները անհամեմատ ծանրաբեռնված են, քան մյուս բաժինների քննիչները, սակայն բոլորը հավասար աշխատավարձ են ստանում:
Սա առաջացրել է այս տարածքի քննիչների դժգոհությունը, որոնցից յուրաքանչյուրի ծանրաբեռնվածությունը հասնում է ընդհուպ մինչեւ 40 գործի, այն դեպքում, երբ այլ բաժինների քննիչների գործերի քանակն ուղղակի համադրելի չէ: Խնդիրը կա նաեւ մարզային քննչական վարչություններում, սակայն անհամաչափությունն առավել ցայտուն է հենց Երեւանում:
Այսպիսի անհավասարությունը, մեր աղբյուրների պնդմամբ, հնարավոր է հանգեցնի վիճակի, երբ զգալի քանակով քննիչներ կարող են միանգամից աշխատանքից ազատվելու դիմումներ գրել, ինչը լուրջ խնդիրներ կառաջացնի այս համակարգում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...