Երբ դու նախարար ես կարգում քո կուսակցությունում ամեն օր ծաղրի ենթարկված անձին, ապա... «Հրապարակ»
Երբ դու 50-ամյա փորձառու գործչին ծեր եւ հին ես անվանում, պետք է պատրաստ լինես, որ մի քանի տարի հետո 40-ամյաներին են արխիվ ուղարկելու։
Երբ դու հույսդ դնում ես հասարակության ամենաչքավոր խավի եւ նրա քվեի վրա, նրան ամեն օր ասում ես՝ դու ես որոշում ամեն ինչ, քո խոսքն ու կարծիքն են ամենակարեւորը, եթե դու փողոց ես փակել եւ պահանջում ես վերադասիդ հրաժարականը, ուրեմն նա պետք է, առանց դատ ու դատաստանի, առանց բացատրության ու պատճառի, հեռանա, մի զարմացիր, որ քեզնից դժգոհ կինը կարող է թակել պետական հիմնարկի դռներն ու ասել՝ ես եկել եմ, պարոն վարչապետ, դուրս արի, լուծիր իմ հարցը, գոհացրու ինձ կամ՝ ազատիր կաբինետդ, որ մեկ ուրիշը՝ ժողովրդին ավելի շատ հաճոյացող մեկը զբաղեցնի այն։
Երբ դու մարզպետ ես դարձնում տարրական գիտելիքներ չունեցող մեկին, նախարար ես կարգում քո կուսակցությունում ամեն օր ծաղրի ենթարկված, կասկածելի անձին, կոչ ես անում քաղաքապետ ընտրել կլեպտոմանին կամ կլոունին, ԱԺ նախագահ ես ուզում դարձնել կառավարությունում ձախողված թիմակցիդ, ապա պետք է ակնկալես, որ հասարակությունը թերահավատությամբ է նայելու քո կառավարությանն ու կադրային քաղաքականությանը, որի աչքում պետական պաշտոնը հեղինակազրկվելու է, պետությունը՝ նսեմանալու։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...