Ապարանում հերթական խաչն է տեղադրվելու. Խաչքավորը Ղրիմի Արտակն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս կիրակի Ապարանում հերթական՝ 1718-րդ խաչն է տեղադրվելու, որն ամեն տարի կազմակերպում է ապարանյան կլանի պարագլուխ Աղվան Հովսեփյանը։ Այս տարի խաչքավորը լինելու է «Դվին» հյուրանոցի սեփականատեր՝ Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյանը՝ Ղրիմի Արտակը։
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պետական ընթրիքը վարչապետը հրավիրեց կիսակառույց «Դվինի» ռեստորանում․ գրեթե շուրջօրյա ռեժիմով բանվորներն աշխատել էին, որ ռեստորանային հատվածն ավարտին հասցնեն։ Թե ինչով է բացատրվում այս գործարարի ակտիվությունը, եւ նոր իշխանությունների հետ ինչ կապեր ունի նա, կպարզենք առաջիկայում։
Ի դեպ, խաչատեղադրման միջոցառմանը, ավանդույթի ուժով, հրավիրվելու են ամենատարբեր շրջանակներից՝ մարզպետներ, քաղաքապետեր, պատգամավորներ։ Այլ բան է՝ այս տարի կգա՞ն, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...