Պրոֆեսիոնալիզմի պակասի հետևանքները. քննչականներում հրահանգվել է չխոսել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ հայրենի իրավապահ համակարգը չի փայլում պրոֆեսիոնալիզմով, վաղուց որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Եթե հին Հայաստանում այս կամ այն մարդու վրա «գործեր» էին սարքվում, դասականի ասած, «ուչաստկովիի մակարդակով», ապա հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ ազատություն ունեն, առավել տխուր իրավիճակների ենք ականատես լինում:
Պաշտոնական հաղորդագրություններից սկսած մինչեւ ուժային կառույցների ղեկավարների կողմից տրված հարցազրույցներում կարելի է հանդիպել մականուններով, անձնական որակումներով, չհիմնավորված կասկածներով համեմված տեքստերի:
Ու քանի որ կյանքը ցույց տվեց` ՀՀԿ-ի օդիոզ դեմքերի եւ նախկին կոռումպացված չինովնիկների դեմ հարուցված քրգործերի հիմնավորումները, մեղմ ասած, թերի էին, իսկ դրանից առաջ արված հայտարարությունները՝ աղմկահարույց, քննչական մարմիններում հստակ որոշում է կայացվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննչականներում հրահանգվել է այսուհետ որեւէ գործի մասին ոչինչ չխոսել: Անգամ եթե պաշտպանական կողմը հայտարարություններ անի, որեւէ կերպ չարձագանքել:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...