Ինչու է «Բիզնես Արմենիա» հիմնադրամը պետբյուջեի հաշվին ծխախոտ գնել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի մասին, որը պետբյուջեի հաշվին շռայլ գնումներով է աչքի ընկել: Անգամ սիգարետներ էին գնել:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել եւ շատ էին ցանկանում, որ «Ժողովուրդ» օրաթերթը ներկա լիներ:
Գնացինք եւ հետաքրքրվեցինք, թե ինչու են պետբյուջեի հաշվին ծխախոտ գնել: «Սիգարետները կոնկրետ պատվերով է, Լիբանանի գործատուներից մեկը, որը դիստրիբյուտոր է Լիբանանում, հետաքրքրված է «Սիգարոն»-ի սիգարետներով, որովհետեւ մեր այցի շրջանակներում ոնց որ տեսել է գործընկերոջ ձեռքին «Սիգարոն», հետաքրքրվել է այդ բրենդով: Խնդրել է, որ իրեն փաթեթ ուղարկենք 10 հատանոց ամեն մեկից, որ ինքը դա նայի, ուսումնասիրի»:
Ու պարզվում է՝ չի հավանել «Սիգարոն»-ը ու այդպես էլ չի ներկրել Լիբանան: Հավելենք, որ այս հիմնադրամը նախկինում կոչվել է «Հայաստանի զարգացման հիմնադրամ», 2017-ին պետբյուջեից ստացել է 771 մլն 725 հազար դրամ, որից մոտ 325 մլն դրամը ծախսվել է որպես աշխատավարձ։ Միայն Ավակյանի աշխատավարձը կազմում է շուրջ 1 մլն դրամ»։
Մանրամասները`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...