Ուկրաինական ակումբի գլխավոր տնօրեն. Թույլ չեմ տա, որ թիմում հայտնվեն գեյեր
Ուկրաինական «Զարյայի» գլխավոր տնօրեն Սերգեյ Ռաֆաիլովը հայտարարել է, որ թույլ չի տա թիմում հանդես գան ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ ֆուտբոլիստներ:
«Կտրականապես դեմ եմ տղամարդկանց համբույրներին: Ես նման բան տեսա Մանչեսթերում: Մեզ մոտ եւս հիմա մոդայիկ է, որ տղամարդիկ գրկախառնվում են հանդիպելիս: Սակայն այնտեղ այլ տեսակի համբույր էր՝ շուրթերով: Ես դեմ եմ դրա քարոզչությանը: Կոչ չեմ անում սպանել ինչ-որ մեկի կամ բանտարկել:
Արդյո՞ք «Զարյայից» կվռնդեի ֆուտբոլիստների, որոնք համբուրվում ու գրկախառնվում են. նախեւառաջ, ես թույլ չէի տա, որ նրանք հայտնվեին թիմում: Դա, միանշանակ, անընդունելի է ինձ համար»,- «Футбольный на голову» հաղորդման եթերում ասել է Ռաֆաիլովը:
Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրից հետո Լուգանսկի «Զարյան» 14 միավորով 5-րդ տեղում է: Այս մրցաշրջանում թիմը մասնակցում էր նաեւ Եվրոպայի լիգային, որի որակավորման վերջին փուլում պարտվեց գերմանական «Լայպցիգին» եւ լքեց պայքարը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը