Քաղաքականության հետ կապ չունի, Նիկոլին չի ճանաչում, բայց մարզպետ է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի համար մարզպետ դառնալու առաջարկ ստանալն անակնկալ է եղել եւ միեւնույն ժամանակ պարտավորեցնող։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նկատեց, թե եկել է արմավիրցիներին ծառայելու, եւ իր ուժերի վրա վստահ լինելն է եղել առաջարկն ընդունելու պատճառը։ Միեւնույն ժամանակ Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե մինչ այս անձամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին չի ճանաչել։ Նշենք, որ կառավարության նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մաթեւոսյանին բնորոշեց որպես քաղաքական գործընթացներից զերծ անձնավորություն։ Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել՝ երբեւէ կուսակցական եղե՞լ է կամ պատրաստվո՞ւմ է արդյոք անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ «Ես հիմա անկուսակցական եմ, եւ ներկա պահին որեւէ մտորում կամ խոսակցություն չեմ ունեցել որեւէ կուսակցության անդամակցելու», – նշեց նա։
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...