Ֆելիքս Ցոլակյանի ունեցվածքն ու եկամուտները
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի եկամուտների հանրագումարը 2017 թվականին կազմել է 6 281 959 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017 թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. ապրիլի 11–ին, երբ դեռ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր:
Ֆելիքս Ցոլակյանն անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել:
Նրա դրամական միջոցները 2017թ. կազմել են 14 888 000 ՀՀ դրամ:
ԱԻ նախարարի եկամուտները նախորդ տարի գոյացել են աշխատավարձից եւ կենսաթոշակից:
Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 4 465 460 ՀՀ դրամ, կենսաթոշակից ստացած եկամուտը՝ 1 816 499 ՀՀ դրամ: Մինչ պատգամավոր դառնալը նա ղեկավարել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, մի քանի տարի զբաղեցրել է Շիրակի մարզպետի, իսկ ավելի վաղ՝ նաեւ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...