Իշխանությունները փոխվարչապետի մակարդակով Վենետիկի հանձնաժողովի աչքերին «թոզ են փչում»
«168 ժամ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որտեղ ներկայացնելու է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։
Հետաքրքրականն այն է, որ այդ նախագիծն անգամ ուղարկված չէ կարծիք ստանալու նպատակով, այնպես որ, Վենետիկի հանձնաժողովը որեւէ կարծիք չի հայտնելու, պարզապես գործող իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են գոնե ձեւական գործընթաց ապահովել՝ Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության ցուցադրական պատրանք ստեղծելու նպատակով։
Ակնհայտ է, սակայն, որ այս ժամանակահատվածում այդ համագործակցությունը, բացի Արարատ Միրզոյանի այցից ու մնացած այլ արարողակարգային ձեւականություններից, որեւէ այլ ընթացք չի ստանալու, որովհետեւ Վենետիկի հանձնաժողովը կարծիք չի հայտնելու, քանի որ, ինչպես արդեն նշվեց, հանձնաժողովը դեռեւս չունի նախագիծը։
Իսկ իշխանությունները շտապում են. այնքան են շտապում, որ միակ բանը, որ կարողանում են անել, դա փոխվարչապետի մակարդակով Վենետիկի հանձնաժողովի աչքերին «թոզ փչելն» է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...