Քադիրովը Մակրոնին եւ Փաշինյանին հրավիրել է Գրոզնի՝ պարելու
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Ֆրանսիայի եւ Հայաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին եւ Էմանուել Մակրոնին հրավիրել է պարի փառատոնի՝ տեղեկացնում է Ինտերֆաքսը։
Նա իր Telegram-ալիքում գրել է, որ քաղաքական գործիչներին որոշել է Չեչնիա հրավիրել այն բանից հետո, երբ դիտել է տեսանյութը, որտեղ նրանք միասին պարում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված ընդունելության ժամանակ։
«Դա հանգեցրեց այն մտքին, որ «Փաշինյան-Մակրոն» պարը կարող է հիանալի, բարի եւ կովկասյան բոլոր ժողովուրդների համար օգտակար պարի մարաթոնի սկիզբը դնել։ Կարծում եմ՝ նախաձեռնությանը կաջակցեն հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչները»,- ասել է Կադիրովը։
Նա հավելել է, որ այսօր երեկոյան Գրոզնիում բացվում է Մախմուդ Էսամբաեւի անվան պարի միջազգային փառատոն-մրցույթը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում