Playboy-ի հիմնադրի Աստվածաշունչը վաճառքի է հանվել
Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները մահացավ
անցյալ տարվա սեպտեմբերին՝ 91 տարեկան հասակում։ Շուտով աճուրդի են
հանվելու հրատարակչի ամենից հայտնի իրերը։ Դրանց թվում են հագուստի
պարագաներ, որոնցով նա ամենից հաճախ ներկայացել է հանրությանը, ինչպես նաև
նրա Աստվածաշունչն ու անձնագիրը։ Այս ամենը ներկայացվելու է նոյեմբերի
30-ին Julien’s Auctions աճուրդում, Լոս Անջելեսում։ Կազմակերպիչները
համոզված են, որ աճուրդը մեծ պահանջարկ է ունենալու Հեֆների երկրպագուների
կողմից։ Իրերի վերջնական ցանկը դեռևս չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ
նրա հայտնի կարմիր սմոքինգը, որով նա հաճախ էր ներկայանում ամսագրի
երեկույթներին, գնահատվում է 5000 դոլար, մոտ այսքան էլ արժենալու է նրա
անձնագիրը։ Հեֆների տոնական մետաքսե պիժաման 2000 դոլար է գնահատվել, իսկ
Ատվածաշունչը՝ 400 դոլար։Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ աճուրդում ամենից թանկ լոտը Playboy ասագրերի ամբողջական հավաքածուն է լինելու։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում