Մոդրիչը ցանկանում է հեռանալ «Ռեալից» Լոպետեգիի ու Պերեսի պատճառով
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը շարունակում է մտածել Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին:
Corriere dello Sport-ի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստը չի կարողանում ընդհանուր լեզու գտնել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Յուլեն Լոպետեգիի հետ: Բացի այդ, նա լարված հարաբարությունների մեջ է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
Հիշեցնենք, որ այս ամռանը խորվաթ կիսապաշտպանին ցանկանում էր ձեռք բերել իտալական «Ինտերը», որը նաեւ բանակցել էր նրա հետ:
Մոդրիչը 2012 թվականից է հանդես գալիս Արքայական ակումբում, որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը, իսկ տարեկան աշխատավարձը կազմում է 10 միլիոն եվրո: Նախորդ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 2 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Ռուսաստանում այս ամռանն անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Մոդրիչը Խորվաթիայի հավաքականին օգնել էր դառնալ փոխչեմպիոն՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը