Ռուս ֆուտբոլիստներ Կոկորինն ու Մամաևը 2.5 մլն ռուբլի են ծախսած եղել ծեծկռտուքից առաջ
«Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինն ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաևը գիշերային ակումբում 2.5 միլիոն ռուբլու խրախճանք են կազմակերպել` նշելով իրենց ընկերության 10 տարին։
Այս մասին գրում է «Московский комсомолец»-ը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների` այդ գումարի մեջ մտնում է նաև կոտրած սպասքի արժեքը։
Նշվում է, որ 2.5 միլիոնը ֆուտբոլիատները ծախսել են նախքան սկանդալային ծեծկռտուքները։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին ֆուտբոլիստները 2 ամսով ձերբակալվել են։
Հոկտեմբերի 8-ին նրանք միասին ծեծել էին ռուս գործարարի ու ռուսական «Առաջին Ալիք»-ի հաղորդավարուհու վարորդին, որը միջադեպից հետո գանգուղեղային վնասվածքով ու ուղեղի ցնցումով տեղափոխվել էր հիվանդանոց։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը