Երկու շաբաթ հիվանդանոցում ներկայացել է որպես բժիշկ
Ֆրանսիական Բորդո քաղաքի հիվանդանոցում տղամարդը առնվազն երկու շաբաթ ներկայացել է որպես բժիշկ, մինչեւ նրան ոստիկանությունը կձերբակալեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով France 3 հեռուստաալիքը։
Ֆրանսիացին շուրջ 50 տարեկան է, անունը չի նշվում։ Նա գողացել է բժշկի հագուստ, ստետոսկոպը եւ առնվազն երկու շաբաթ ներկայացել է որպես բժիշկ Pellegrin հիվանդանոցում։ Երբ «գործընկերները» նրան հարցեր են տվել, պատմել է, թե իբր եկել է այլ ստորաբաժանումից։
«Ի վերջո, նրան նկատել են հիվանդանոցի անվտանգության ծառայությունը, ձերբակալել ու կալանավորել»,–հայտնում է հեռուստաալիքը։ Ոստիկանությունում հարցաքննությանը ձերբակալվածը խոստավանել է մեղքը։ France Bleu–ի փոխանցմամբ՝ նա պատմել, որ ամբողջ կյանքում երազել է բժիշկ դառնալ։
Հիվանդներին, որոնց հետ առնչություն է ունեցել «բժիշկը», չի հաջողվել պարզել։ Ներկայումս նա կալանքից ազատ է արձակվել, սակայն առջեւում դատավարություն է։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում