Սելենա Գոմեսը՝ կրկին հոգեկան անկայուն վիճակում. 26-ամյա երգչուհին հիվանդանոցում բուժում է ստանում
Սելենա Գոմեսը կրկին հայտնվել է դեպևեսիայի շեմին: Երգչուհու մտերիմների խոսքով՝ 26-ամյա աստղն այս երկու շաբաթների ընթացքում արդեն երկու անգամ էմոցիոնալ ցմցում է ունեցել:
Առաջինը եղել է սեպտեմբերի վերջին: Նրան անմիջապես տեղափոխել են Cedars-Sinai բժշկական կենտրոն, որտեղ նա մի քանի օր է անցկացրել: Այնունամենայնիվ, անցած շաբաթ երգչուհու մոտ նույն խնդիրներն են ի հայտ եկել, սակայն ընկերների խոսքով՝ այս անգամ վիճակն ավելի վատ էր:

TMZ-ի փոխանցմամբ՝ Սելենան փորձել է լքել հիվանդանոցը, սակայն բժիշկները նրան թույլ չեն տվել, որից հետո նա բարկացել է եւ փորձել կտրել ձեռքերին ամրացված սարքավորումները:
Օրեր առաջ Սելենան Instagram-ում ուղիղ եթերով շփվել է երկպագուների հետ: Անկեղծ զրույցի ընթացում երգչուհին խոստովանել է.

«Դեպրեսիան եւ անհանգստությունն ինձ առաջնորդել են, որ ես անեմ իմ կյանքի կարեւորագույն քայլերը»:
Ավելի վաղ համացանցում տարածվել էին Սելենայի նախկին բոյֆրենդի՝ Ջասթին Բիբերի ամուսնության լուրերը: Շատերը երգչուհու հոգեկան վիճակը կապում են նաեւ այդ իրողության հետ:

Լուսանկարները՝ Matt Baron/Rex/Shutterstock, Selena Gomez/Instagram, Backgrid


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում