Արդա Թուրանը կոտրել է թուրք երգիչի քիթը
Թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» կիսապաշտպան Արդա Թուրանը Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում հարձակվել է թուրք երգիչ Բերկայ Շահինի վրա, հաղորդում է Goal.com-ը:
Մադրիդի «Աթլետիկոյի» ու Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կոտրել է երգչի քիթը: Տուժողը հոսպիտալացվել է եւ ենթարկվել քթի վիրահատության: Միջադեպից հետո Թուրանը ներողություն է խնդրել երգիչից:
Բախումը սկսվել է այն բանից հետո, երբ թուրք ֆուտբոլիստը փորձել է սիրահետել Բերկայ Շահինի կնոջը՝ Օզլեմ Շահինին:
Հիշեցնենք, որ Արդա Թուրանի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բարսելոնային»: Նա կատալոնական ակումբում խաղացել է 2015-2017-ը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը