Ուկրաինայի ռազմական պահեստում պայթյուններն ու խոշոր հրդեհը՝ օդից (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել անօդաչու թռչող սարքով արված տեսանյութ, որը պատկերում է Ուկրաինայի Չեռնիգովի մարզում գտնվող Պաշտպանության նախարարության զինանոցում երեկ գիշերը տեղի ունեցած պայթյուններն ու դրանց հետևանքով առաջացած հրդեհը, գրում է korrespondent.net-ը:
Ինչպես երեկ հաղորդել էր Tert.am-ը, Չեռնիգովի մարզում գտնվող ռազմական պահեստում պայթյունների ինտենսիվությունը կազմել է վայրկյանում 2-3 անգամ: Պահեստում առաջին պայթյունը, որն ուկրաինական լրատվամիջոցներն անվանում են երկրում խոշորագույններից մեկը, տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում:
Հաղորդվում է, որ պահեստում գտնվել է մոտ 88.000 տոննա զինամթերք: Ոչնչացված զինամթերքի գինը հարյուր միլիոնավոր դոլար է կազմում:
Միջադեպը տեղի է ունեցել Իչնյա քաղաքից ոչ հեռու՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում:
Զինանոցի տարածքը մոտ 682,6 հա է, դրա տեխնիկական տարածքը՝ 402 հա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...