Գլենդեյլում հայ և այլազգի աշակերտների միջև զանգվածային ծեծկռտուքի պատճառով ավագ դպրոցից աշակերտներ են հեռացվել (տեսանյութ)
Oրերս ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ավագ դպրոցներից մեկի տարածքում հայ և այլազգի աշակերտների մասնակցությամբ դաժան ծեծկռտուքի հետևանքով բազմաթիվ աշակերտներ են դպրոցից հեռացվել: Այդ մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել հայաշատ Գլենդեյլի Հերբերտ Հուվերի անվան ավագ դպրոցում, որտեղ հոկտեմբերի 3-ի կեսօրին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայազգի և դպրոցի ֆուտբոլի թիմի անդամների՝ մեծ մասամբ սևամորթների, լատինամերիկացիների ու այլ ազգերի ներկայացուցիչների միջև:
Թեև որոշ ծնողներ պնդում են, որ դա էթնիկ ծագման հետ կապված միջադեպ է եղել ու ագրեսիվ վարքի համար մեղադրում են հայ աշակերտներին, այնուհանդերձ՝ Գլենդեյլի Միասնական դպրոցական շրջանի ղեկավար Ուինֆրեդ Ռոբերսոնը հայտարարել է, որ կռվի բուն պատճառի մասին ապատեղեկատվություն ու շշուկներ են տարածվում, սակայն իրենք շարունակում են աշխատել կատարվածի բուն պատճառը պարզելու համար:
«Միջադեպը շատ լուրջ էր, ուստի՝ մենք դրան լրջորեն ենք մոտենում»,-հավելել է Ռոբերսոնը՝ ևս մեկ անգամ կոչ անելով ծնողներին սոցցանցերում ու լրատվամիջոցներ հետ զրույցներում ապատեղեկատվություն չտարածել:
Հայտնի է, որ ծնողներն արդեն հանդիպել են դպրոցի տնօրինության հետ՝ քննարկելու կատարվածն ու պահանջելու, որ կրթական հաստատությունում խստացվեն անվտանգության միջոցներն ու աշակերտների անվտանգությունը լիարժեք ապահովվի:
Բրիտանական պարբերականը հավելում է, որ կռվի ծագման պատճառների մի քանի վարկած կա: Որոշ ծնողներ լրատվամիջոցների հետ զրույցում ասել են, որ դպրոցում էթնիկ լարվածություն կա հայ աշակերտների (դպրոցում ամենամեծ էթնիկ խումբը) և դպրոցի ֆուտբոլի թիմի անդամների՝ մեծ մասամբ սևամորթների, լատինամերիկացիների ու այլ ազգերի ներկայացուցիչների միջև:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...