Սննդի անվտանգության պետական ծառայության նորանշանակ պետը կադրային զտումներ է անում
«Հրապարակը» գրում է. «Անցած նոյեմբերին Սննդի անվտանգության պետական ծառայության պետ նշանակված Իշխան Կարապետյանը կադրային զտումներ է անում։ Նա մի խումբ երիտասարդների է ընդունել, որոնք ոչ աշխատանքային փորձ ունեն, ոչ հմտություններ, այժմ էլ թիրախավորել է ՍԱՊԾ Երևանի կենտրոնը, որտեղ 17 աշխատակից կա։ Մոտ 15 օր առաջ աշխատողներից մի քանիսին ասվել է, որ դիմում գրեն, ազատվեն։ Որպես բողոքի նշան՝ 17-ն էլ դիմում են գրել։ Սակայն նախընտրական փուլում վախեցել են աղմուկից և դիմումներին ընթացք չեն տվել։ Այժմ հարաբերական անդորր է տիրում, բայց աշխատակիցները վստահ են, որ ընտրություններից հետո հալածանքները նոր թափ կստանան։ Նրանք հատկապես տարակուսած են այն բանից, որ պետը չի բացատրում դժգոհությունների պատճառը, ոչ մի հրահանգ չի տալիս, ոչ մի «չեպե» չի հայտնաբերվել։ Նրանք եզրակացրել են, որ պարզապես աշխատատեղեր են ազատում յուրայինների համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...