Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցնում է գործունեությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը: Արդեն գործարանի աշխատակիցները ստացել են համապատասխան զգուշացման թերթիկներ:
Ավելին, այս ընթացքում մի շարք աշխատողներ իրենք են ազատման դիմումներ ներկայացնում: Մեր աղբյուրների պնդմամբ` Ալավերդու պղնձաձուլական գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված են ՎՏԲ բանկում:
Եվ ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, ռուսաստանյան ՎՏԲ բանկը առաջիկայում կտնօրինի Ալավերդու պղնձաձուլական գործարանը:
Ավելի վաղ իր գործունեությունը դադարեցրել էր «Թեղուտի» հանքավայրը, որը եւս մտնում էր «Վալլեքս» խմբի մեջ: Ու պետք է նկատենք, որ այդ ընկերությունների գործունեության դադարեցումը կարող է ժամանակավորապես, բայց եւ ծանր նստել ՀՀ տնտեսության վրա:
Ի վերջո, ՀՀԿ իշխանության օրոք ստացվել է այնպես, որ երկրի տնտեսությունը հիմնվել է հենց հանքարդյունաբերության վրա, որտեղ թեթեւ վայրիվերումները լուրջ ազդեցություն են ունեցել: Այնպես որ, այս առումով չի բացառվում նաեւ բյուջեի մուտքերի որոշակի նվազում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...