Արկադի Դվորկովիչը՝ ՖԻԴԵ-ի նախագահ
ՖԻԴԵ-i՝ Շախմատի համաշխարհային ֆեդերացիան, Բաթումում տեղի ունեցած համագումարում նախագահ է ընտրել Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին:
Նրա մրցակիցներն էին փոխնախագահ Գեորգիուս Մակրոպուլոսը Հունաստանից և բրիտանացի գրոսմայստեր Նայջըլ Շորթը, ով ինքնաբացարկ է հայտնել և հայտարարել է, որ սատարում է Դվորկովիչին:
Նախկին փոխvարչապետը ստացել է 103 քվե, իսկ Մակրոպուլոսը՝ 71: Եվս 1 քվե անվավեր է ճանաչվել:
1995 թվականից ՖԻԴԵ-ն ղեկավարող նախագահ, Կալմիկիայի նախկին նախագահ, վիճահարույց գործարար Կիրսան Իլյումժինովը, ով Սիրիային գաղտնի սատարելու մեղադրանքով հայտնվել է ամերիկյան պատժամիջոցներին ենթարկված գործիչների ցանկում, այս անգամ չի առաջադրվել և հայտարարել է, որ սատարում է Դվորկովիչին:
Ընտրություններից հետո Դվորկովիչն ասել է, որ ՖԻԴԵ-ին անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ:
«Հաղթանակի համար շատ ուրախ եմ, հիմա պետք է սկսել ՖԻԴԵ-ի վերակառուցումը, այն պետք է դառնա լուրջ և ծանրակշիռ միջազգային կազմակերպություն»,- ասել է Արկադի Դվորկովիչը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը