Տղամարդկանց հավաքականը հաղթեց Հնդկաստանին, կանանց հավաքականը՝ Իրանին
Վրաստանում ավարտին է մոտենում շախմատի համախարհային օլիմպիադան: Մնացել է ընդամենը երկու տուր:
Մինչ իններորդ տուրի արդյունքներին անդրադառնալը նշենք, որ կազմակերպիչների սխալի պատճառով տեղեկություն էր տարածվել, թե ութերորդ տուրում Հայաստանի հավաքականը պարտվել է Լեհաստանին, բայց իրականում խաղն ավարտվել էր 2:2 հաշվով:
Իսկ այսօր Հայաստանի հավաքականը կարեւոր հաղթանակ տարավ Հնդակաստանի նկատմամբ: Միակ հաղթանակը տարավ Հայկ Մարտիրոսյանը: Մյուս երեք խաղերն ավարտվեցին ոչ-ոքի:
Հայաստանի հավաքականը ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Անգլիայի հավաքականների հետ կիսում է երկրորդ տեղը, իսկ առաջին տեղում Լեհաստանի ընտրանին է, որը հետապնդող քառյակից առաջ է ընդամենը մեկ միավորով:
Տասներորդ տուրում Հայաստանը կմրցի ԱՄՆ-ի հետ, Չինաստանը՝ Լեհաստանի, իսկ Ռուսաստանը՝ Անգլիայի:
Իններորդ տուրում կարեւոր հաղթանակ տարավ Հայաստանի կանանց հավաքականը՝ 3:1 հաշվով հաղթելով Իրանին:
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաղթանակներ տարան, իսկ Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը ոչ ոքի խաղացին:
Այժմ Հայաստանի հավաքականը վաստակել է 15 միավոր եւ երրորդ տեղում է, մեկ միավորով հետ մնալով առաջատար Չինաստանին:
Տասներորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Ադրբեջանի հետ եւ հաղթանակի դեպքում մեծ հնարավորություն կունենա զբաղեցնել առնվազն երրորդ տեղը:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը