Մոդրիչ. Մոսկվայում միավորների կորուստն անսպասելի էր, հանդերձարանում մթնոլորտը լարված է
Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոստովանել է, որ շոկային է եղել Մոսկվայում ԲԿՄԱ-ից կրած պարտությունը: Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում Արքայական թիմը պարտություն է կրել նվազագույն հաշվով:
«Մենք նյարդայնացած ենք: Չէինք սպասում միավոր կորցնել այս խաղում եւ մթնոլորտը հանդերձարանում այժմ լարված է, լավագույններից չէ: Նախորդ երեք խաղերում մենք մեր մակարդակի վրա չխաղացինք: Բայց մենք կգտնենք լուծում եւ կհաղթահարենք այս իրավիճակը: Պետք է հավաքվել եւ լինել ավելի դրական:
ԲԿՄԱ-ի դեմ մեկնարկային կազմում չէի, քանի որ մարզիչը հանգստանալու հնարավորություն էր տվել 3-4 անընդմեջ հանդիպումից հետո: Ընթացքում Լոպետեգին ստիպված էր ինձ դուրս բերել փոխարինման, քանի որ ֆուտբոլում հնարավոր չէ ամեն ինչ կանխատեսել: Մենք ունեինք պահեր, բայց չկարողացանք իրացնել»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է «Ռեալի» մամուլի ծառայությունը:
G խմբում ԲԿՄԱ-ն 4 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Ռեալն» ու «Ռոման» ունեն 3-ական միավոր: «Վիկտորիա Պլզենը» 1 միավորով վերջինն է:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը