Ո՛չ քաղաքապետարանին, ո´չ էլ ոստիկաններին չի հաջողվում փողոցային առևտրի ոլորտը կարգավորել
«Ժողովուրդը» գրում է. «Տևական ժամանակ է՝ ՀՀ ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը պայքար են տանում փողոցային առևտուրն արգելելու համար, սակայն ո՛չ քաղաքապետարանի աշխատակիցներին, ոչ էլ ոստիկաններին չի հաջողվում ոլորտում կարգավորում մտցնել: Արդյունքում բանը հասել է այնտեղ, որ փողոցային առևտրով զբաղվող անձինք են բռնություն կիրառում իրավապահների նկատմամբ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ Մաշտոցի պողոտայում, մասնավորապես՝ Փակ շուկայի հարակից տարածքում, ոստիկանները փորձել են արգելել փողոցային առևտրով զբաղվող կանանց գործողությունները, սակայն առևտրով զբաղվող կանայք դիմադրել են ոստիկաններին, որից հետո կանանցից մեկը վերցրել է ոստիկանի ձեռքից հեռախոսը, հարվածել է գետնին ու կոտրել:
Ասել է թե՝ փողոցային առևտուր իրականացնող կանայք պարզապես դարձել են անվերահսկելի՝ ցանկացած պահի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու պատրաստ:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ այդ առթիվ նյութեր են նախապատրաստվում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...