Շուրջ 6000 դիմում, բայց դեռեւս մոտ 120 անդամագրված՝ «ՔՊ» կուսակցությանը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 8–ից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվողների քանակի մասին տարբեր թվեր են շրջանառվում: Իրականում այս կուսակցությունը անդամագրման շուրջ 6000 դիմում է ստացել: Այս թիվը վերաբերում է Հայաստանի ամբողջ տարածքից ստացված դիմումներին: Այդուահանդերձ, հեղափոխությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվել է մոտ 120 մարդ: Այս մասին «Փաստ»–ի հետ զրույցում ասաց «ՔՊ» մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը՝ ընդգծելով, որ այժմ ֆիլտրացիայի գործընթաց է տեղի ունենում:
Նա նշեց, որ 120 անդամագրվածների մեջ մեծ մաս են կազմում Երեւանի բնակիչները:
«Նրանց հետ հարցազրույց է արվել, որի հիմա հիման վրա մարդիկ ներգրավվել են կուսակցություն: Բացի այդ, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են եղել: Մի փոքր այլ է պատկերը մարզերի դեպքում: Այս պարագայում մեր հին կուսակցականները, ինչպես նաեւ վարչության կողմից լիազորված անձինք գնում են եւ տեղում հանդիպում իրենց հետ: Նրանց երաշխավորությունների հիման վրա այդ մարդկանց պետք է ընդունենք կուսակցություն»,–ասաց Վահան Կոստանյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...