Օլգա Բուզովայի «փեսացուն» հրաժարվել է նրանից 2 մլն ռուբլու դիմաց
Ռուսական ТНТ հեռուստաալիքով օգոստոսից հեռարձակվող «Ամուսնանալ Բուզովայի հետ» իրապատում շոուի մասնակիցներից մեկը, որը պայքարում էր երգչուհի, հաղորդավարուհի, դիզայներ Օլգա Բուզովայի համար, նախընտրել է 2 մլն ռուբլու դիմաց հրաժարվել աստղի համար պայքարից: Այդ մասին ասվում է Բուզովայի «ՎԿոնտակտե»-ի էջում:
Նշվում է, որ Եվգենի Նազարովն օգտվել է շոուի բոլոր մասնակիցներին տրված իրավունքից. նրանցից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի լքել շոուն՝ դրա դիմաց ստանալով որոշակի գումար: Հատկանշական է, որ ամեն սերիայից հետո գումարի չափն ավելանում է:
Հայտնի է, որ Բուզովան, տեղեկանալով որոշման մասին, արտասվել է՝ հարցնելով. «Ես երկու միլիոն ռուբլի՞ արժեմ»:
Սակայն Նազարովը նշել է, որ նման քայլի է դիմել, քանի որ չի համակրում երգչուհուն:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում