Մոգերինին հրաժարվել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջարկած սուրճից և այն հեռու տարել (տեսանյութ)
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հրաժարվել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի առաջարկած սուրճից, գրում է ianews.ru-ն:
Դա տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակում:
Ինչպես երևում է YouTube-ում Ռուսաստանի ԱԳՆ-ի էջում հրապարակված տեսանյութում, երբ Մոգերինին մտել է բանակցությունների սենյակ և նստել սեղանի շուրջ, Նեբենզյան նրան է մեկնել սուրճի բաժակը, բայց Մոգերինին հրաժարվել է դրանից և այն հեռու տարել:
Համացանցում օգտատերերը կատակել են, որ Մոգերինին վախեցել է «Նովիչոկով» թունավորումից: Հիշեցնենք, որ ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերն անգլիական Սոլսբերի քաղաքում թունավորել են հենց այս նյութով, նրանք անգիտակից վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց։ Կատարվածի համար Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին, սակայն ՌԴ-ն հերքում է մեղադրանքները:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...