ՌԴ-ում Հայաստանի դեսպանը կփոխվի. նոր դեսպանի անունը կա «Պանամական փաստաթղթերում»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Մարտի 9-ին ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը պաշտոնաթող կլինի: Այդ պաշտոնին Օլեգ Եսայանին կփոխարինի Վարդան Տողանյանը:
Վարդան Տողանյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը (միջազգային հարաբերությունների բաժինը), ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան: 2001թ. ավարտել է ՌԴ գիտությունների ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դոկտորանտուրան:
Տողանյանի անունը նշվում է այսպես կոչված «Պանամայի փաստաթղթերում», որը տեղեկություններ է պարունակում օֆշորներում գրանցված ընկերությունների եւ դրանց հետ առնչվող մարդկանց վերաբերյալ: Նշվում է նաեւ, որ 2014 թվականին Վարդան Տողանյանը դարձել է ադամանդի վերամշակմամբ զբաղվող «Շողակն» ընկերության բաժնետեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...