ՀՀԿ-ում ԱԺ լուծարման հարցում տեսակետները կիսվել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետի ընտրություններին չի մասնակցել՝ մեկնել է Մոսկվա, որ «չիմանա, չլսի, չտեղեկանա», թե ով է ընտրվում քաղաքապետ, ինչպես եւ ումով։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականներին, նրանց մեծ մասը նույնպես չի մասնակցել․ նախ՝ միասնական հրահանգ չի եղել, թե ում ընտրել, բայց բոլորը լռելյայն հասկացել են՝ բացի Հայկոյից, ում ուզեն։ Եվ որքան էլ պարադոքսալ՝ շատերն ընտրել են ԲՀԿ-ին, քոչարյանական ՀՀԿ-ականները՝ ՀՅԴ-ին, քչերը՝ «Լույսին»․ «Սկզբունքորեն պատրաստ էինք Զեյնալյանին շատ ձայն տալ, աշխատել իր համար, սակայն նա այդպես էլ գարանտիա չտվեց, որ չի համագործակցելու «Իմ քայլի» ու Հայկոյի հետ՝ ցանկացած պարագայում, իսկ ընտրությունների գիշերը՝ վերջնական արդյունքները չիմացած, Հայկոյի շտաբ վազելն ավելի ամրապնդեց մեր կասկածները»։
Ի դեպ, ՀՀԿ-ում մոտեցումն ԱԺ լուծարմանը միանշանակ չէ․ մեծամասնությունը դեմ է, սակայն կան պատգամավորներ, որոնք գտնում են, որ պետք է ցրել պառլամենտը, լիբերալ-պահպանողական նոր պրոյեկտներով մասնակցել ապագա ընտրություններին։ «Չնայած՝ դիրեկտորը ոնց կասի․ էս պահին լուռ է ու լուռ»,- ասում են նրանք։ Դիրեկտորը Սերժ Սարգսյանն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...