Օլիմպիադա-2018. Հայաստանը պարտության մատնեց Թուրքիային եւ Հունաստանին
Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականն Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ պարտության մատնեց Թուրքիայի թիմին՝ 2.5:1.5:
Հաղթական միավորը վաստակեց Հրանտ Մելքումյանը, որը երրորդ խաղատախտակին սպիտակներով 33 քայլում հաղթեց Էմրե Ջանին:
Առաջինը պարտիան ավարտել էին թիմերի առաջատարները: Լեւոն Արոնյանը (2780) սպիտակներով մրցեց Մուստաֆա Յիլմազի (2633) հետ եւ 31-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի:
Գաբրիել Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը խաղացին ոչ ոքի:
Հայաստանը տարավ երրորդ հաղթանակը եւ առաջատարների թվում է:
Կանանց հավաքականը եւս տարավ երրորդ հաղթանակը՝ 3.5:0.5 հաշվով պարտության մատնելով հույներին: Հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանը պարտիան ավարտեց ոչ ոքի:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը