Ալաշկերտ ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի
Ձևավորվել է «Ալաշկերտի» նոր մարզչական շտաբը, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Արամ Ոսկանյանը, ով 2016-2017 թթ. աշխատել է երևանյան ակումբում:
Վերջին շրջանում 43-ամյա մասնագետը գլխավորում էր Երևանի «Բանանցը», որը նրա գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում դարձել է Հայաստանի փոխչեմպիոն:
Մինչ այդ Արամ Ոսկանյանը գլխավորել է Երևանի «Միկան», Հայաստանի Մ-19 հավաքականը:
Գլխավոր մարզիչի առաջին օգնական է նշանակվել Անդրանիկ Բաբայանը: 42-ամյա մասնագետը հանդես է եկել մի շարք ռուսական ակումբներում, 2008-2018 թթ. աշխատել է ռուսական «Վոլգարում», իսկ այս մրցաշրջանի նախապատրաստական փուլում գլխավորում էր «Արարատ-Արմենիան»:
«Ալաշկերտի» մարզչական շտաբում ընգրկվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Մանուկ Սարգսյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:
Նշենք, որ այսօր «Ալաշկերտն» առաջին մարզումն է անցկացրել Արամ Ոսկանյանի գլխավորությամբ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը