«Դուք ընդդիմությո՞ւն եք». Ով կլինի Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալը
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսման առնչությամբ ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը կհրավիրի հերթական նիստը, որի ժամանակ կքննարկվեն աշխատանքային կանոնակարգի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, կազմակերպչական այլ հարցեր, ինչպես նաեւ՝ ում են հրավիրելու բացատրություններ տալու։ Հանձնաժողովը կարող է վարչապետից մինչեւ գլխավոր դատախազ, ԱԱԾ տնօրեն, ՀՔԾ պետ, դատավորներ հրավիրել լսելու։
Ինչ վերաբերում է տեղակալին, ապա ՀՀԿ-ն հակված է ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի թեկնածությանը, սակայն «Ելքը» գտնում է, որ պետք է լինի «ՔՊ»-ական Հովիկ Աղազարյանը։ ԱԺ կանոնակարգն արձանագրում է, որ նման հանձնաժողովների տեղակալը պետք է լինի ընդդիմությունից։ Դուք ընդդիմությո՞ւն եք՝ հարցրել են «ՔՊ»-ին, ակնարկելով, որ այս պահին ընդդիմությունը ՀՀԿ-ն է, ու կարող է Ռուստամ Մախմուդյանը դառնալ տեղակալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...