Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լուկա Մոդրիչն է
Լոնդոնում ընթացող ՖԻՖԱ-ի տարվա մրցանակաբաշխությունում հրապարակվել է Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի եւ ՖԻՖԱ-ի՝ FIFA FIFPro, վարկածով տարվա խորհրդանշական հավաքականը:
Դարպասապահ. Դավիդ Դե Խեա (Իսպանիա, «Մանչեսթեր Յունայթեդ»):
Պաշտպաններ. Դանի Ալվես (Բրազիլիա, ՊՍԺ), Ռաֆայել Վարան (Ֆրանսիա, «Ռեալ»), Սերխիո Ռամոս (Իսպանիա, «Ռեալ»), Մարսելո (Բրազիլիա, «Ռեալ»):
Կիսապաշտպաններ. Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, «Ռեալ»), Նգոլո Կանտե (Ֆրանսիայի, «Չելսի»), Էդեն Ազար (Բելգիա, «Չելսի»):
Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ» / «Յուվենտուս»), Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»), Կիլիան Մբապե (Ֆրանսիա, ՊՍԺ):
Իսկ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Խորվաթիայի հավաքականի առաջատար եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:
Լավագույն դարպասապահ ճանաչվեց Բելգիայի եւ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Տիբո Կուրտուան: Լավագույն մարզիչը աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն է, իսկ տարվա գոլը «Էվերտոնի» դարպասը խփած լիվերպուլցի Մոհամեդ Սալահի գոլն է:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը