Նկարչուհի Մարինա Աբրամովիչի գլխին հարվածել են սեփական նկարով
Ֆլորենցիայում Palazzo Strozzi թանգարում նկարչուհի Մարինա Աբրամովիչը հարձակման է ենթարկվել: Տղամարդը վազել է նկարչուհու մոտ եւ հարվածել նրա գլխին Աբրամովիչի պատկերով եւ իր հեղինակած նկարով, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին: Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին: Նա 51-ամյա Չեխիայի քաղաքացի է:
Թանգարանի տնօրեն Արտուրո Գալանսիոնի խոսքով, հարձակման հետեւանքով հայտնի սերբ նկարչուհի Աբրամովիչը չի տուժել: Տղամարդու ձերբակալությունը նկարահանվել է:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նկարչուհին հեռանում էր ցուցահանդեսից: Նրա խոսքով, թանգարնում շատ մարդ կար, որոնք ցանկանում էին իր ստորագրությունը ստանալ կամ պարզապես շփվել եւ երբ տղամարդը մոտեցավ իրեն, նկարչուհին նրանից ոչ մի ագրեսիա չէր սպասում եւ ժպտաց նրան:
«Հանկարծակի նա կտրուկ հարվածեց նկարով, նկարը պատռվեց եւ ես հայտնվեցի շրջանակի մեջ: Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ», - պատմել է նկարչուհին: Դեպքից հետո նա տղամարդուն հարցրել է, թե ինչի համար նա այդպես վարվեց: Նա պատասխանել է, որ «հանուն արվեստի»: Ենթադրվում է, որ Աբրամովիչի նկարի հեղինակը հարձակվողն է:
Մարինա Աբրամովիչը, ով այժմ 71 տարեկան է, հայտնի է որպես պերֆորմանս ժանրում աշխատող նկարիչ:
Աբրամովիչը լայն ճանաչում է ձեռք բերել 1974 թվականին «Ռիթմ 0» նախագծից հետո: Նկարչուհին վեց ժամ շարունակ անշարժ է մնացել լսարանի առջեւ եւ 72 պատրաստված առարկաների օգնությամբ թույլ տվել նրանց անել ինչ ցանկանում են:
Սկզբում նրան հանդեպ ուշադրություն եւ քնքշանք էին դրսեւորում, իսկ հետ սկսել են ագրեսիվ վերաբերվել, մասնավորապես, վարդի փշեր խրել մարմնի մեջ եւ կտրել հագուստը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...