Պրահայում երբեք կանգ չառնող վերելակ է գործում, որին հարկավոր չէ սպասել (տեսանյութ)
Չեխիայում նորարար վերելակ է գործարկվում, որը երբեք չի կանգնում, մշտապես շարժման մեջ է գտնվում:
Ինչպես ներկայացնում է Insider-ը, նմանօրինակ վերելակ է գործում Պրահայի քաղաքապետարանում: Այն հաճախ անվանում են «Մահվան վերելակ», քանի որ այն աշխատում է առանց կանգ առնելու:
Վերելակը բաղկացած է կողք-կողքի տեղադրված երկու խցիկից, որոնք անդադար շարժվում են օղակաձև շարքով՝ մի կողմում գտնվող խցիկները ներքև են գնում, մյուս կողմինը՝ վերև բարձրանում:
Վերելակից օգտվելու համար պետք է անհրաժեշտ հարկ հասնելուն պես անմիջապես դուրս գալ կամ հասցնել մտնել ներս:
Վերելակի առավելությունն այն է, որ այն անհրաժեշտ չէ կանչել և սպասել. այն միշտ տեղում է:
Անդադար աշխատող վերելակների գյուտը հայտնագործել են Լիվերպուլում 1860-ականներին, որից մեկ դար անց մեծ տարածում են գտել Եվրոպայում:
Արտադրությունը, սակայն, դադարեցվել է 1970-ականներին՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Չեխիայում այսօր շուրջ 70 նմանօրինակ վերելակ է գործում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...