Դատախազությունում քաոս է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ դատախազության մեր աղբյուրների՝ այնտեղ քաոս է, բոլորը սպասում են, թե ինչպես է դասավորվելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ճակատագիրը։
Հիշեցնենք, որ դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանը դատի էր տվել Դավթյանին՝ իրեն ապօրինի այլ աշխատանքի (զինդատախազի տեղակալ) տեղափոխելու համար, եւ շահել է դատը ու հետ եկել նախկին աշխատանքին։
Պարզվում է՝ նմանատիպ հայցով դատարան է դիմել նաեւ Երեւանի նախկին դատախազ Ռաֆիկ Ասլանյանը՝ նրան էլ էին տեղափոխել մեղադրանքների վարչության պետի պաշտոնին։ Դավթյանի պաշտոնանկության լուրերի ֆոնին դատախազության աշխատողները շատ զգուշավոր են դարձել եւ պահանջում են, որ իրենց տրվող հրահանգներն անպայման ձեւակերպվեն գրավոր․ «Որ վաղը-մյուս օրը մենք եւս խնդիր չունենանք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...