Եվրոպայի լիգա. Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը
Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը ուկրաինական «Վորսկլայի» դեմ Եվրոպայի լիգայի առաջին տուրի տնային խաղում:
Մխիթարյանը մեկական հարված է կատարել դարպասին եւ դարպասի ուղղությամբ: Հայ ֆուտբոլիստի 51 փոխանցումից թիմակիցներին հասել է 80.4 տոկոսը: 29-ամյա խաղացողը կատարել է 2 առանցքային փոխանցում, 1 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, 1 անգամ էլ խլել է գնդակը:
Մխիթարյանը կանոնները խախտել է մի դրվագում, մեկ անգամ էլ հայտնվել է խաղից դուրս վիճակում: Նրա դեմ կանոնների խախտում չի գրանցվել:
Մխիթարյանի խաղը գնահատվել է 7.58 գնահատականով: «Արսենալի» կազմում լավագույնն է ճանաչվել դուբլի հեղինակ դարձած գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ 8.98:
Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթել է 4:2 հաշվով, ամբողջ հանդիպումն անցկացրած Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը