«Ելք» դաշինք այլևս չկա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի 11 անդամից 5-ը ներկայացրել է ՀՀԿ-ն՝ Գևորգ Կոստանյան (նախագահ), Արփինե Հովհաննիսյան, Ռուստամ Մախմուդյան, պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան և նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան։ ԲՀԿ-ին 3 տեղ է հասնում՝ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան, Սերգեյ Բագրատյան, Գևորգ Պետրոսյան։ Ուշագրավ է «Ելք»-ի կազմը։
Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովում աշխատելու հավակնություն է ունեցել իրավաբան Էդմոն Մարուքյանը, սակայն խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը մինչև վերջին պահը ձգել է, ապա ներկայացրել «ՔՊ» անդամներ Ալեն Սիմոնյանի և Հովիկ Աղազարյանի թեկնածությունները՝ ևս մեկ անգամ հավաստելով, որ դաշինք այլևս չկա։ Ի դեպ, քանի որ «ՔՊ»-ն դեմ էր հանձնաժողովի ստեղծմանը, ամենայն հավանականությամբ, նրա ներկայացուցիչները չեն մասնակցի աշխատանքներին։ Իսկ ՀՅԴ-ի թեկնածուն Սպարտակ Սեյրանյանն է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...