Թերություններ Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող ընկերության կատարած շինաշխատանքներում
«Ժողովուրդը» գրում է. «Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել: Ու հատկանշական է փաստը, որ Գյումրիում փողոցաշինությամբ զբաղվելու մրցույթը դեռ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին շահել է ԱԺ նախկին փոխնախագահ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը:
Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ այդ ընկերությունը 1.3 կմ հատվածում բազալտե եզրաքարեր է տեղադրել, այդ եզրաքարերը չեն համապատասխանում սահմանված ստանդարտներին: «Անմիջապես դադարեցնել եմ տվել շինարարական աշխատանքները: Մինչդեռ նախորդ խմբի անդամների կողմից երկու բազալտե եզրաքար դնելու դեպքում պետք է դա դադարեցվեր: Ոչ թե 1.3 կմ շարվեր և մենք դադարեցնեինք»,- ասել է նա:
Նշենք, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 23,8 մլն եվրո է տրամադրել Գյումրիի փողոցների բարեկարգման համար»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...