Ծխախոտի ծուխը թոքերին թույլ չի տալիս ինքնավերականգնվել. գիտնականներ
Ծխախոտի ծուխն արգելափակում է թոքերի ինքնավերականգնման պրոցեսը, որը հետագայում հանգեցնում է այնպիսի հիվանդությունների առաջացմանը, ինչպիսին է, օրինակ, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը: Այս մասին հայտնել են Helmholtz Zentrum München-ի (Գերմանիա) գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է American Journal of Respiratory and Critical Care Medicine-ում:
Հետազոտությամբ, որը նշված կենտրոնի գիտնականներն իրականացրել են աշխարհի այլ երկրների գործընկերների հետ համատեղ, պարզվել է, որ ծխախոտի ծուխը թոքերին խանգարում է այս կամ այն վնասվածքներից ինքնավերականգնվել, եւ հենց այս պատճառով է ծխողների շրջանում այդքան հաճախ առաջանում թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ):
Առողջ մարդու թոքերի ինքնակարգավորման պրոցեսի համար պատասխանատու են WNT/բետա-կատենինի ազդանշանային ուղիները: Մինչեւ վերջին ժամանակները գիտությանն անհայտ էր, թե այս ազդանշանային ուղիներն ինչու չեն գործում ԹՔՕՀ-ով հիվանդների օրգանիզմում: Պարզվել է, որ այս երեւույթի մեջ կարեւոր դերակատարում ունի Frizzled ռեցեպտորների սպիտակուցների մոլեկուլներից մեկը, որը Frizzled 4 է կոչվում: Այս ռեցեպտոր-մոլեկուլը, որը գտնվում է թոքերի բջիջների մակերեւույթին, կարգավորում է ինքնավերականգնման պրոցեսը:
Սակայն ծխախոտի ծխի ազդեցությամբ Frizzled 4-ը մակերեւույթից անհետանում է, եւ բջիջների աճը կասեցվում է: Ծխողների թոքերը զննելիս հետազոտողները հայտնաբերել են, որ նրանց մոտ Frizzled 4-ի ռեցեպտորների քանակն էականորեն ավելի փոքր է, քան չծխողների մոտ: Այնուհետեւ նրանց հաջողվել է բջջային կուլտուրաների եւ մոդելների վրա ապացուցել, որ Frizzled 4-ի ազդանշանների ճնշումը բջիջներում WNT/բետա-կատենինի ազդանշանային ուղիների ակտիվության նվազում է առաջացնում, որի հետեւանքով թոքերի առողջացման պրոցեսը եւ դրանց վերականգնումը կանգ են առնում:


















































4 խորհուրդ ծխելը թողնել ցանկացողների համար
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում