Վայնշտեյնն անպատշաճ է պահել իրեն գործարար կնոջ հետ հանդիպմանը (Տեսանյութ)
Բրիտանական Sky News հեռուստաալիքը հրապարակել է գործնական հանդիպման ժամանակ հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի անպատշաճ պահվածքը ցուցադրող տեսանյութ: Գործարար Մելիսա Թոմփսոնի տրամադրած տեսանյութը հասանելի է հեռուստաալիքի կայքում:
Այդ ժամանակ 28-ամյա Թոմփսոնը Վայնշտեյնի գրասենյակում հանդիպումը տեսաձայնագրել է նոթբուքի վեբ-տեսախցիկի միջոցով: Նրա խոսքով՝ նա պետք է ներկայացներ իր ընկերության տեսանյութը մարքեթինգային թիմին, սակայն պրոդյուսերը ցանկացել է նրա հետ անձամբ բանակցություններ անցկացնել:
Տեսաձայնագրության հենց սկզբում Վայնշտեյնը խնդրում է աշխատակիցներին չանհանգստացնել իրեն և փակում է դուռը: Այնուհետև Թոմփսոնի առաջարկած ձեռքսեղմման փոխարեն Վայնշտեյնը գրկում է նրան և մի քանի վայրկյան շոյում նրա մեջքը:
Բանակցությունների ընթացքում պրոդյուսերը մի քանի անգամ դիպչում է գործարարի ուսին: Ինչպես խոստովանել է Թոմփսոնը, գործնական նկատառումներով նա չի կանգնեցրել նրան՝ չցանկանալով տապալել բանակցությունները:
Այնուհետև Վայնշտեյնը պայմանավորվել է հանդիպում ունենալ հյուրանոցին կից ռեստորանում, և գործարարը համաձայնել է: Արդեն հյուրանոցում, Թոմփսոնի պնդմամբ, պրոդյուսերը նրան տարել է իր սենյակ և բռնաբարել:
Մայիսի 25-ին Վայնշտեյնը հանձնվել է Նյու Յորքի ոստիկանությանը և ազատ արձակվել 1 միլիոն դոլար գրավի դիմաց: Վայնշտեյնի կողմից բռնաբարության մասին պատմել է առնվազն ութ կին, ավելի քան 80-ը հայտնել են պրոդյուսերի կողմից սեռական ոտնձգությունների մասին:
Избавление от геморроя


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում